Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ

ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ

Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ:

Հիմնական դսևորվումներն են՝

  • փռշտոց
  • քթային շնչառության դժվարացում
  • քթահոսություն
  • կոկորդի ցավ
  • հազ
  • տենդ
  • գլխացավ/մկանացավ
  • ընդհանուր թուլություն։


Վերին շնչառական ուղիների սուր վիրուսային վարակները կարող են հարուցվել տարբեր վիրուսային հարուցիչներով, սակայն առավել հաճախ հանդիպողը ռինովիուսն է` իր 100-ից ավելի ենթատիպերով։

Կարևոր Է`


Հետևել երեխայի հիգիենայի կանոններին, ներառյալ` տան մակերեսների սանիտարական մշակում, հաճախակի օդափոխում, ծխախոտի ծխի ազդեցության բացառում:

  • Տեղեկացված լինել վտանգի նշանների մասին, որոնց ի հայտ գալուն պես պետք է դիմել բուժօգնության`
  • թուլություն (երեխան չի կարողանում խմել կամ ուտել),
  • շնչառության հաճախացում և/կամ դժվարացում
  • քնկոտություն,
  • ցնցումներ,
  • անզուսպ փսխումներ,
  • արտահայտված գլխացավեր,
  • ներքաշումներ, առկայության դեպքում՝ պուլսօքսիմետրիայի ցուցանիշի նվազում,
  • այլ արտասովոր նշաններ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ